ՖԻՖԱ-ի կարգապահական հանձնաժողովը ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությունից 3 տարով հեռացրել է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) նախկին նախագահին:
Այս տույժը կապված է դրվագի հետ, որը տեղի էր ունեցել կանանց 2023թ․ աշխարհի առաջնության եզրափակչից հետո: Այն ժամանակ Ռուբիալեսը ամուր գրկել ու համբուրել էր Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Ջենիֆեր Հերմոսոյի շուրթերը։
Զանգվածային քննադատությունից հետո Ռուբիալեսը հայտարարեց Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) նախագահի պաշտոնից հեռանալու մասին: