Հոկտեմբերի 30-ին ՈՒԵՖԱ Եվրոպայի կանանց Մ-19 առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրում Հայաստանի Մ-19 հավաքականն ընդունել է Լյուքսեմբուրգի Մ-19 ընտրանուն և հաղթել 1:0 հաշվով:
Մեր ընտրանու կազմում հանդիպման միակ գոլը 40-րդ րոպեին խփել է Լուսինե Կոստանյանը։ Խմբի մյուս խաղում մրցել են Հյուսիսային Մակեդոնիայի և Ուկրաինայի հավաքականները։ 2:1 հաշվով hաղթել է Ուկրաինայի Մ-19 ընտրանին և դարձել մրցաշարի հաղթող:
Վերջին տուրից հետո մրցաշարային աղյուսակն ստացել է հետևյալ տեսքը.
Ուկրաինա – 9 միավոր
Հյուսիսային Մակեդոնիա – 6 միավոր
Հայաստան – 3 միավոր
Լյուքսեմբուրգ – 0 միավոր