Հոկեյիստը հանդիպման ժամանակ կտրել է մրցակցի կոկորդը։ Ողբերգությունը տեղի է ունեցել Անգլիայի «Նոթինգհեմ Պենթերս»-«Շեֆիլդ Սթիլերս» հանդիպման ժամանակ։ Մրցակիցը պատահաբար չմուշկով հարվածել է Նոթինգհեմի խաղացող Ադամ Ջոնսոնի կոկորդին։
Միջադեպից հետո հանդիպումն անմիջապես ընդհատվել է, հոկեյիստը տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկներին չի հաջողվել փրկել մարզիկի կյանքը։ Ադամ Ջոնսոնը 29 տարեկան էր։