Հաղթական մենամարտ՝ պրոֆեսիոնալ ռինգում: IBA-ի կողմից անցկացվող պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական երեկոյի ժամանակ հաղթական մենամարտ է անցկացրել Մարտունու մարզադպրոցի սան Դավիթ Ազիզյանը, որը մարզվում է Ռուսաստանում, բայց ներկայացնում է Հայաստանը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, Տաջիկստանում կայացած 6 ռաունդանոց մենամարտում հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է տանտերերի ներկայացուցիչ Աբուբակր Մուրոդզոդային: Պրոֆեսիոնալ ռինգում սա Դավիթի 2-րդ մենամարտն էր: