Սպորտ

Խաղադրույքների գործով Տոնալին որոկազրկվել է 10 ամսով

Ֆուտբոլային խաղադրույքների պատճառով Սանդրո Տոնալին որակազրկվել է 10 ամսով:

«Նյուքասլի» կիսապաշտպանին հեռացնելու որոշումն արդեն կայացվել է: Այս մասին հայտնել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան․

«Ֆեդերացիայի դատախազը և Տոնալին համաձայնության են եկել, որը ես արդեն հաստատել եմ: Համաձայնագիրը նախատեսում է 10-ամսյա որակազրկում՝ գումարած 8 ամիս վերականգնողական միջոցառումներ և առնվազն 16 հրապարակային ելույթ:

Կանոնները նախատեսում են մի քանի տարվա արգելք, բայց կարող է համաձայնություն ձեռք բերվել և հաստատվեն մեղմացնող հանգամանքներ:

Տղաները համագործակցել են բոլոր սպասումներից վեր, ուստի մենք կշարունակենք հետևել ընդունված կանոններին», - ասել է Գրավինան։

Տոնալին բաց կթողնի ԱՊԼ-ի մրցաշրջանի մնացած հատվածը և չի խաղա Եվրո-2024-ում, եթե Իտալիան այնտեղ հայտնվի: