Սպորտ

«Ռեալը» հաղթել է «Բրագային», «Նապոլին»՝ «Ունիոնին», «Բավարիան»՝ «Գալաթասարային», «Արսենալը»՝ «Սևիլիային» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չեմպիոնների լիգայում տեղի են ունեցել խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումները։ 

«Բավարիան» արտագնա խաղում մրցել է թուրքական «Գալաթասարայի» հետ և հաղթել 1-3 հաշվով։ Գերմանական ակումբի կազմում աչքի ընկան Քինգսլի Կոմանը, Հարի Քեյնը և Ջամալ Մուսիալան, իսկ տան տերերի կազմից՝ Մարիո Իկարդին։

«Ռեալը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթել է «Բրագային»։ Մադրիդյան թիմի կազմում գոլի հեղինակ են դարձել Ռոդրիգոն և Ջուդ Բելինգեմը, իսկ «Բրագայի» կազմում՝ Ալվարո Ջալոնը։

«Նապոլին» հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթել է «Ունիոնին». հանդիպման միակ գնդակը հեղինակել է Ջակոմո Ռասպադորին։

Լոնդոնի «Արսենալն» էլ հյուրընկալվելիս 2։1 հաշվով առավելության է հասել «Սևիլիայի» նկատմամբ։ Լոնդոնցիների կազմում աչքի են ընկել Մարտինելին և Ժեզուսը, իսկ անդալուզցիների կազմից՝ Գուդելը։