«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան համատեղ ընթրիք է ունեցել ակումբի՝ իրեն նախորդած 4 նախագահների հետ: Հանդիպմանը քննարկվել է կապտանռնագույնների ներկայիս իրավիճակը:
«Բարսելոնան» հայտնում է, որ երեկ երեկոյան ակումբի նախորդ հինգ նախագահները՝ Ժոան Լապորտան, Խոսեպ Մարիա Բարտոմեուն, Սանդրո Ռոսելը, Էնրիկ Ռեյնան և Ժոան Գասպարը, համատեղ ընթրիք են անցկացրել, որի նպատակն էր ամրապնդել «Բարսելոնայի» երկրպագուների միասնական դիրքորոշումը՝ ակումբի դեմ վերջրես սաստկացած հարձակման և այլ խնդիրների շուրջ։
Ներկայիս նախագահ Ժոան Լապորտան ընդունել է ընթրիքի առաջարկը, որի նախաձեռնության հեղինակը եղել էլ նախկին նախագահ Ժոան Գասպարը: Այն ուղղված է «Բարսելոնայի» երկրպագուներին համախմբելու ուղիներ գտնելուն։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել աջակցել ակումբի շահերին՝ հատկապես այն հարձակումների հետ կապված, որոնց «Բարսելոնան» մշտապես ենթարկվել է իր պատմության ընթացքում և հատկապես հիմա․ ասվում է կատալոնական ակումբի պաշտոնական հայտարարության մեջ: