Սպորտ

Բելինգհեմը կրկնել է Կարամբյոյի ռեկորդը

«Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Չեմպիոնների լիգայի 2023/2024 մրցաշրջանի առաջին երեք հանդիպումներից յուրաքանչյուրում գոլի հեղինակ է դարձել։ Ֆուտբոլիստը դարձել է մադրիդյան ակումբի պատմության երկրորդ խաղացողը, ում հաջողվել է դա անել:

Նախօրեին Կարլո Անչելոտիի սաները Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հաղթել են պորտուգալական «Բրագային» (2:1): Հաղթական գոլը խփել է Բելինգհեմը, ով 61-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը: Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում Ջուդն արդեն երեք գնդակ է խփել՝ կրկնելով «Ռեալի» նախկին կիսապաշտպան Քրիստիան Կարամբյոյի նվաճումը: Ֆրանսիացին գոլի հեղինակ է դարձել 1998 թվականին՝ եվրագավաթային ամենահեղինակավոր մրցաշարի առաջին երեք հանդիպումներից յուրաքանչյուրում: