Սպորտ

«Յունայթեդը» ծանր խաղում հաղթում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Կոպենհագենի» դեմ։ Հանդիպումն ավարտվեց մանչեսթերյան թիմի հաղթանակով՝ 1։0 հաշվով։

Էրիկ Տեն Հագի թիմին հաղթանակ պարգևեց 72-րդ րոպեին Հարի Մագուայերի խփած միակ գոլը։ Հատկանշական է, որ դանիական ակումբը 90+7-րդ րոպեին խաղը փրկելու հիանալի հնարավորություն էր ստացել, սակայն Ջորդան Լարսոնը չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից. «Յունայթեդին» փրկեց դարպասապահ Անդրե Օնանան։