Սպորտ

«Ինձ մի հարցրեք, սիրտս բաժանված է». Ռոնալդինյոն՝ ՊՍԺ «Միլան» խաղի մասին

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ ՊՍԺ-ի և «Միլանի» միջև կայանալիք հանդիպումը․

«Ես հիանալի խաղ եմ ակնկալում և հույս ունեմ լինել մարզադաշտում՝ ինչպես առաջին խաղում, այնպես էլ՝ պատասխան խաղում, քանի որ դրանք երկու ակումբ են, որոնք իմ սրտում են, երկու թիմ, որոնցում խաղացել եմ և որտեղ ես շատ ուրախ էի:

ՊՍԺ-ն իմ առաջին թիմն էր Եվրոպայում. ես եկել էի «Գրեմիոյից», երբ 21 տարեկան էի, ընդունելությունը ֆանտաստիկ էր, ինձ շատ լավ էին վերաբերվում, և առաջին մրցաշրջանից հետո ես գնացի աշխարհի առաջնություն՝ այնտեղից վերադառնալով որպես չեմպիոն:

«Միլանում» ես հիանալի ժամանակ անցկացրի: Զարմանալի թիմակիցների հետ՝ Կակա, Պատո, Տիագո Սիլվա, Զեեդորֆ, Բեքհեմ, Շևչենկո, Պիրլո, Գատուզո, Ամբրոզինի, Ինձագի... և հետո Ռոբինյոն և Իբրահիմովիչը․ աստղաբույլ: «Ռոսոներիների» կազմում նվաճած սկուդետտոն ես համարում եմ իմը, չնայած որ մրցաշրջանը չեմ ավարտել «Միլանում», որպեսզի վերադառնամ Բրազիլիա։

Կանխատեսել չեմ կարող, սիրտս բաժանված է, և դա ավելի քան հարգելի պատճառ է, որպեսզի խուսափեմ պատասխանից», - Ռոնալդինյոյի խոսքը մեջբերում է Milan News-ը՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին։