Ներաձուրրիի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Ինտեր»-«Զալցբուրգ» հանդիպումից առաջ տեղի ունեցած նախախաղային մամուլի ասուլիսին։ «Ինտերի» մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ հայ կիսապաշտպանն է ներկայացել ասուլիսին ու պատասխանել մի շարք հարցերի։ Այն հրապարակվել է «Ինտերի» պատոնական կայքում։
-Ինչ-որ բան փոխվո՞ւմ է, երբ խաղում եք չեմպիոնների լիգայում:
- Ոչինչ չի փոխվում, յուրաքանչյուր խաղ իսկապես կարևոր է մեզ համար: Մենք գիտակցում ենք, որ լավագույն ձևով չսկսեցինք «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղը, բայց շատ լավ գործեցինք «Բենֆիկայի» դեմ խաղում, ուստի ցանկանում ենք շարունակել նույն կերպ:
-Լիգայում առաջատարությունը ինչ-որ բան փոխո՞ւմ է: Ինչպե՞ս եք պատրաստվել «Զալցբուրգի» հետ խաղին:
- Մրցաշարային աղյուսակին չենք նայում, քանի որ շատ հանդիպումներ կան: Տրամադրված ենք ու պատրաստ ավելի, քան երբևէ: «Բենֆիկա»-ի հետ պայքարում ցույց ենք տվել, որ ցանկանում ենք հաղթել և այս անգամ էլ նույն կերպ ենք գործելու: Գիտենք, որ ուժեղ մրցակցի ենք հանդիպելու և ցանկանում ենք հաղթել սեփական հարկի տակ»
-Դուք հիանալի եք սկսել մրցաշրջանը, ցանկանու՞մ եք մնալ Ինտերում:
- Ես ինձ հիանալի եմ զգում այստեղ՝ և՛ քաղաքում, և՛ «Ինտերում»: Ես անում եմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմին: Ես ելույթ եմ ունենում խաղադաշտում: Մնացածի համար ես ունեմ իմ ներկայացուցիչները, ովքեր գործ ունեն ակումբի հետ, բայց ես ուզում եմ մնալ այստեղ:
-Սպասու՞մ էիք, որ կդառնաք թիմի՝ այդքան կարևոր անդամ:
- Տեղափոխությունից առաջ խոսելով գլխավոր մարզչի հետ՝ ես նրան ասացի, որ կգամ թիմին ամեն բանով օգնելու, բայց որոշումները կայացրել է նա։ Ես միշտ ամեն ինչ արել եմ, որպեսզի փորձեմ խաղալ 100% -ով։ Ես երբեք չեմ եղել պաշտպանողական խաղացող, բայց, որպես կիսապաշտպան, ես պետք է փորձեմ օգնել թիմին խաղի երկու գծերում էլ: