Ֆրենսիս Նգանուն Կրիշտիանու Ռոնալդուից նվեր է ստացել:
PFL-ի մարտիկը, որը պատրաստվում է Թայսոն Ֆյուրիի դեմ մենամարտին, Էր Ռիադում հանդիպել է «Ալ Նասրա»-ի հարձակվողի հետ:
Պորտուգալացին կամերունցուն նվիրել է Jacob & Co.-ի հետ համատեղ թողարկված «Heart of Ronaldo» սահմանափակ շարքի ժամացույցներից մեկը, որը գնահատվում է շուրջ 126 հազար եվրո:
Նշենք, որ Ֆյուրիի և Նգանուի միջև մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին՝ Սաուդյան Արաբիայում: