Սպորտ

Կազեմիրոն ափսոսում է «Մանչեսթեր» տեղափոխության համար

Բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն սխալ է համարում «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու իր որոշումը․ հաղորդում է El Nacional-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը դժգոհ է բրազիլացու խաղից, իսկ ինքը՝ ֆուտբոլիստը, նաև ափսոսում է, որ հեռացել է «Ռեալից» և միացել թիմին, որտեղ անկայունություն կա ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

Նշվում է, որ «սատանաների» ղեկավարությունը դիտարկում է Կազեմիրոյի փոխարեն «Բենֆիկայի» 19-ամյա ֆուտբոլիստ Ժոաու Նևեշի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը:

Բանակցություններն արդեն սկսվել են, պորտուգալացիներն իրենց ֆուտբոլիստի համար ցանկանում են ստանալ առնվազն 70 մլն եվրո:

31-ամյա Կազեմիրոն  «Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը: Անգլիական Պրեմիեր լիգայում բրազիլացի կիսապաշտպանը մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Կողմերի միջև պայմանագիրը ստորագրվել է մինչև 2026 թվականի ամառը: