Հոկտեմբերի 23-ին Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակի է հասել «Ֆուլհեմի» նկատմամբ (2:0): Այսպիսով, լոնդոնյան թիմը՝ Անգելոս Պոստեկօղլուի գլխավորությամբ, 9 խաղից հետո վաստակել է 23 միավոր: Սա «Տոտենհեմի» համար մրցաշրջանի լավագույն մեկնարկն է 1960 թվականից ի վեր: Այդ շրջանում թիմը 9 հաղթանակ է տարել Անգլիայի առաջնության առաջին 9 խաղերում և հետագայում դարձել մրցաշարի հաղթող:
Այս պահին «Տոտենհեմը» միանձնյա գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ երկու միավորով առաջ անցնելով «Մանչեսթեր Սիթիից» և «Արսենալից»: