Սպորտ

«Բարսելոնան» նվազագույն հաշվով հաղթում է «Աթլետիկին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լա Լիգայի 10-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկի» դեմ։ «Բարսայի» ֆուտբոլիստները կարողացան ծանր խաղում հաղթանակի հասնել Էռնեստո Վալվերդեի թիմի նկատմամբ։ Հանդիպման միակ ու հաղթական գոլը խփեց «Բարսելոնայի» կազմում նորամուտը նշող 17-ամյա Մարկ Գույուն, ով փոխարինման մտնելուց ընդամենը 23 վայրկյան անց խփեց հաղթական գոլը։

Այս հաղթանակից հետո Չավիի գլխավորած թիմը 24 միավորով 3-րդն է ու մեկ միավոր է զիջում առաջատար «Ռեալին» և երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնային»։

Նշենք, որ «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Մարկ Գույուն դարձել է «Բլաուգրանայի» պատմության մեջ նորամուտի խաղում ամենաարագ գոլի հեղինակը։