86 տարեկան հասակում մահացել է ֆուտբոլի աշխարհի 1966 չեմպիոն, «Ոսկե գնդակի» դափնեկիր Բոբի Չարլթոնը։
Այն ինը ֆուտբոլիստներից մեկն է աշխարհում, ում հաջողվել է նվաճել ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը, Եվրոպայի չեմպիոնների լիգայի գավաթը և «Ոսկե գնդակ մրցանակը»։ Կարիերայի մեծ մասն անց է կացրել «Մանչեսթեր Յունայթեդում», եղել է այդ թիմի ավագը։