Բավարիայի ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանն արձագանքել է Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միության երկու պատգամավորի կոչին․ նրանք հորդորել են «Բավարիայի» մարոկկացի ֆուտբոլիստ Նուսայր Մազրաուիին վտարել Գերմանիայից՝ Պաղեստինին աջակցելու համար:
«Որպես կանոն, արտաքսումը հնարավոր է միայն բնակության իրավունքի առկայության և լուրջ հանցագործությունների կատարման դեպքում։ Ահա թե ինչու «Բավարիան» պետք է ինքը զբաղվի այդ հարցով։
«Բավարիայի» ֆուտբոլիստների կողմից, ում այլ դեպքերում շատ եմ գնահատում, չպետք է լինեն այնպիսի հայտարարություններ»,- Հերմանի խոսքը մեջբերել է Bayern & Germany-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեզրաուին իր աջակցությունն էր հայտնել պաղեստինցիներին՝ հայտարարելով, որ Մարոկկոյի ազգային հավաքականի խաղացողներն ու մարզչական շտաբը տուժածներին կնվիրաբերեն բոլոր բոնուսները Աֆրիկայի գավաթի խաղարկությունից առաջ, ինչպես նաև խոստացել է ավելի շատ մարդասիրական նախաձեռնություններ կազմակերպել: