Սպորտ

Սանչոն կարող է վերադառնալ հարազատ ակումբ

Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է վարձակալել Ջեյդոն Սանչոյին:

Ինչպես հայտնում է ESPN -ը, գերմանական ակումբը, որի կազմում Սանչոն արդեն հանդես է եկել, պատրաստ է ձմռանը՝ մինչև մրցաշրջանի ավարտը, վարձակալել անգլիացուն՝ պայմանով, որ «Մանչեսթեր Յունայթեդը» վճարի աշխատավարձի մի մասը: Հիշեցնենք, որ Սանչոն շաբաթական վաստակում է 300 հազար ֆունտ:

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է հունվարին առաջարկներ լսել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Սանչոյի և «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի միջև կոնֆլիկտ էր ծագել, և սեպտեմբերի 14-ից ֆուտբոլիստը հեռացվել էր հիմնական թիմից: