Միլանի «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպպե Մարոտան խոսել է «Չելսիի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի մասին, ով այս պահին վարձավճարով հանդես է գալիս իտալական մեկ այլ ակումբում՝ «Ռոմայում»:
«Լուկակուն մարմնավորում է մեր անցյալը։ Ոչ ոք չի մտածում և չի հիշում նրա մասին «Ինտերում»։ Ոչ մեկը:
Ինչպես կգնահատեմ նրա պահվածքը։ Դա պատահում է ֆուտբոլում։ Նման բան տեղի ունեցավ ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամ»,- Մարոտայի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X-ի իր էջում՝ հղում անելով «La Gazzetta dello Sport-ին»։