Սպորտ

«Պատկերացրեք, որ վերականգնվելուց չորս ամիս անց ես ստիպված կլինեմ նորից անցնել այդ ամենի միջով». Նեյմարը՝ վնասվածքի մասին

«Պատկերացրեք, որ վերականգնվելուց չորս ամիս անց ես ստիպված կլինեմ նորից անցնել այդ ամենի միջով». Նեյմարը՝ վնասվածքի մասին

Նեյմարը խոսել է իր վնասվածքի մասին։

Բրազիլիայի հավաքականի հարձակվողը ձախ ծնկի վնասվածք է ստացել ԱԱ-2026-ի ընտրական փուլի Ուրուգվայի հետ խաղում (0:2): Նա փոխարինվել էր առաջին խաղակեսի վերջում և խաղադաշտը լքել պատգարակի օգնությամբ։

«Ալ Հիլալը» հայտարարել է, որ 31-ամյա ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել է խաչաձև կապանների վնասվածք, ինչպես նաև մենիսկի պատռվածք: Հարձակվողը վիրահատության կենթարկվի և կանցնի վերականգնողական ծրագրի։

«Շատ տխուր պահ է, ամենավատը։ Գիտեմ, որ ուժեղ եմ, բայց այս անգամ ինձ ավելի շատ պետք կգան իմ հարազատներն ու ընկերները:

Վնասվածքի և վիրահատության միջով անցնելը հեշտ չէ, բայց պատկերացրեք, որ վերականգնվելուց չորս ամիս անց ես ստիպված կլինեմ նորից անցնել այդ ամենը:
Ես ունեմ հավատ, նույնիսկ շատ...
Շնորհակալություն աջակցության խոսքերի համար», - գրել է բրազիլացին Instagram-ում ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական