«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին աջակցել է «Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարին, ով ծանր վնասվածք է ստացել: Արգենտինացին սոցցանցերում հրապարակել է բրազիլացու հետ համատեղ լուսանկար և այն մակագրել. «Քեզ շատ ուժ եմ մաղթում»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2023 թվականին Նեյմարն այլևս չի խաղա վնասվածքի պատճառով, որը նա ստացել էր ԱԱ-2026-ի որակավորման փուլի՝ Ուրուգվայի հետ խաղում (0:2): Բրազիլացու մոտ հաստատվել է խաչաձեւ կապանների վնասվածքն ու ծնկի մենիսկի պատռվածք։ Նա պետք է վիրահատվի, այնուհետև բուժման երկարատև կուրս անցնի: