Սպորտ

Ֆերստապենը ցանկանում նույն կարիերան, ինչ՝ Վալենտինո Ռոսին

«Red Bull» -ի հոլանդացի պիլոտ Մակս Ֆերստապենը պատմել է, թե ինչպես է տեսնում իր կարիերան: Կատարի «Գրան–պրի»–ում երրորդ չեմպիոնական տիտղոսը նվաճած Ֆերստապենն իր կարիերային նույնպիսի զարգացում է մաղթել, ինչպիսին լեգենդար մոտոարշավորդ Վալենտինո Ռոսիինն է:

«Ես երկար ժամանակ կմրցեմ, բայց ոչ՝ «Գրան–պրի»–ի մրցավազքում: Լավ կլիներ անել նույնը, ինչ Վալենտինո Ռոսսին: Ես սիրում եմ նրա պայքարը GT մրցարշավում: Սա մի կատեգորիա է, որով ես հետաքրքրված եմ, քանի որ մեր մեքենան այնտեղ էլ է մասնակցում։

Նա արել է այն ամենը, ինչ կարող էր MotoGP-ում. կառուցել է հիանալի կարիերա և այժմ վայելում է այն, մինչդեռ դեռ քրտնաջան աշխատում է և ցանկանում նորից հաղթել: Նման հեռանկար կուզեի իմ ապագայի համար»,- Վերստապենի խոսքերը մեջբերել է Daily Mail-ը: