Սպորտ

Բրազիլիան առաջին պարտությունն է կրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆուտբոլի աշխարհի 2026թ. առաջնության Հարավային Ամերիկայի ընտրական մրցաշարի 4-րդ տուրի հանդիպմանը Մոնտեվիդեոյի «Սենտենարիո» մարզադաշտում իրար դեմ մրցել են Ուրգվայի և Բրազիլիայի հավաքականները։ Հանդիպումն ավարտվել է Ուրուգվայի հավաքականի հաղթանակով՝ 2:0 հաշվով: Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին բացել է Դարվին Նունյեսը, իսկ Նիկոլաս դե լա Կրուսը 77-րդ րոպեին այն կրկնապատկել է:

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն առաջին խաղակեսի վերջնամասում արտասվախառն աչքերով լքել է խաղադաշտը: Հավանական է, որ ֆուտբոլիստը լուրջ վնասվածք է ստացել։

Բրազիլացիներն առաջին պարտությունը կրեցին ընտրական փուլում։ Չորս տուրից հետո նրանց հաշվին կա 7 միավոր, և թիմը հանգրվանեց երրորդ տեղում՝ Ուրուգվայից և խմբի առաջատար Արգենտինայից հետո։