Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ազգային թիմի ներկայիս կազմի խաղամակարդակը համեմատել է կատալոնական ակումբի հետ՝ մեկնաբանելով 2026թ․ Հարավային Ամերիկայում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլում Պերուի նկատմամբ հաղթանակը․
«Ես օրերս մտածում էի. Արգենտինայի այս թիմը տպավորիչ է, այն աճում է, ավելի ու ավելի լավն է դառնում։ Համեմատվելով «Բարսելոնայի» հետ, որը պատմության մեջ լավագույն թիմն է, կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք նրանց մակարդակին. հաղթեցինք Ամերիկայի և աշխարհի գավաթները: Մենք ունենք հիանալի խաղացողներ: Դուք միշտ կարող եք ասել, որ սա Արգենտինան է, քանի որ մենք ունենք շատ ընդգծված խաղաոճ, որը մեզ շատ է նմանեցնում, և դա մեզ դուր է գալիս։ Հուսանք, որ կշարունակենք գնալ այդ ճանապարհով։
Եթե թիմն ու մթնոլորտը լավն են, ապա ամեն ինչ շատ ավելի հեշտ է։ Մենք երկար ժամանակ ցույց ենք տալիս, որ սա հիանալի թիմ է։ Կան շատ երիտասարդ տղաներ, ովքեր չնայած շատ են հաղթել են, բայց ցանկանում են շարունակել հաղթել։ Աշխարհի առաջնությունից հետո մարզչի ուղերձն այն էր, որ մենք նորից սկսում ենք զրոյից։ Երբ դու հաղթում ես, ավելի դժվար է ամրապնդվել վերևում», -Մեսիի խոսքերը մեջբերել է Mundo Deportivo-ն։