Սպորտ

Մոհամեդ Սալահը ֆինանսական օգնություն է հատկացրել պաղեստինցիներին

«Լիվերպուլի» վինգերը գումար է փոխանցել Եգիպտական «Կարմիր մահիկին»․ հայտնել է մարդասիրական կազմակերպության ղեկավարը:

«Կիրակի օրը նրա գործակալ Ռամի Աբբասի միջոցով մենք օգնություն ենք ստացել Գազայի բնակիչների հիմնական կարիքներն ու պահանջները հոգալու համար:

Նվիրատվության գումարը չհրապարակելու որոշումը կայացվել է Սալահի ցանկությամբ»,-ասել է Ռամի Ալ Նազիրը։

«Al-Hekaya» հեռուստաընկերության եթերում նա նաև նշել է, որ «Լիվերպուլի» ֆուտբոլիստն առաջին անգամ չէ, որ օգնում է պաղեստինցիներին․

«Մոհամեդ Սալահն արդեն օգնել է Գազայի բնակիչներին։ Սալահի համար անսովոր չէ դա։ Մեզ դիմեցին նրա բիզնես մենեջերի միջոցով, և նա մեզ տեղեկացրեց նման ցանկության մասին։

Նա բարեգործական գործունեության փորձ ունի, և մենք դրան սովոր ենք», – ասել է Ալ Նազիրը