Սպորտ

Հավաքականների կազմում լավագույն ռմբարկուների ցանկում Լուկակուն շրջանցել է Նեյմարին

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, Բելգիայի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլում մրցեց Շվեդիայի ընտրանու հետ: Հանդիպումը չավարտվեց ահաբեկչական գործողության պատճառով։ Խաղը դադարեցվել է 1:1 հաշվի ժամանակ:

Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն գոլի հեղինակ է դարձել այս խաղում և ազգային հավաքականների կազմում ամենաշատ գոլի հեղինակների ցանկում բարձրացել է 9-րդ հորիզոնական (79 գնդակ): 9-րդ տեղում է նաև Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը։

Ցուցակը գլխավորում է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն (127 գնդակ): Երկրորդ տեղում իրանցի հարձակվող Ալի Դաեին է (108 գնդակ), իսկ եռյակը եզրափակում է արգենտինացի Լիոնել Մեսսին (104 գնդակ):

Բելգիայի հավաքականի կազմում Լուկակուն իր նորամուտը նշել է 2010 թվականի մարտի 3-ին՝ 16 տարեկան հասակում: 13 մրցաշրջաններում հարձակվողն անցկացրել է 111 հանդիպում։ Բելգիայի կազմում Լուկակուն դարձել է Ռուսաստանում կայանալիք Աշխարհի 2018 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր: