Սպորտ

Բելգիայի և Շվեդիայի հանդիպումը առաջիկա օրերին չի շարունակվի

Եվրո-2024-ի որակավորման փուլի՝ Բելգիայի հետ հանդիպման օրը Բրյուսելում ահաբեկիչը գնդակահարել է Շվեդիայի հավաքականի երկու երկրպագուի։ Հանդիպումը դադարեցվել էր առաջին խաղակեսից հետո՝ 1:1 հաշվի ժամանակ:

Շվեդիայի հավաքականը որոշում է կայացրել անհապաղ վերադառնալ տուն։ Ոստիկանության ուղեկցությամբ թիմին ուղարկել են օդանավակայան։

«Քինգ Բոդուեն» մարզադաշտը, որտեղ հանդիպմանը մասնակցել են շուրջ 35 հազար հանդիսական, տարհանվել է, շուրջ 700 շվեդ երկրպագուներ էլ տարհանվել են բելգիական ոստիկանության ուղեկցությամբ։