Ղազախական «Ակտոբեն» հրաժեշտի հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելիի համար:
Կենտրոնական մարզադաշտում թեժ էր։ Հրաժեշտի խաղում հանդիպել են Պիզելիի թիմն ու «ՏԿԲ» ակումբը:
Երկու թիմերում էլ խաղացել են ֆուտբոլիստներ, որոնք տարբեր ժամանակներում հանդես են եկել «Ակտոբե» ակումբում:
Հանդիպումն ավարտվել է Պիզելիի թիմի հաղթանակով՝ 8:2:
Խաղից հետո ֆուտբոլիստին նվիրել են չապան։ Մարկոսը դիմել է երկրպագուներին, շնորհակալություն հայտնել ջերմ աջակցության համար, նշել, որ Բրազիլիայում ակումբը նվիրված երկրպագու ունի: