«Մանչեսթեր Յունայթեդում» մտադիր են ուժեղացնել անվտանգության միջոցառումները «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում երկրպագուների հնարավոր բողոքի ակցիաների պատճառով, որոնք կապված են նրա հետ, որ ակումբի բազմամյա սեփականատերեր Գլեյզերները կշարունակեն ղեկավարել ակումբը՝ նույնիսկ բաժնետոմսերի մի մասը վաճառելուց հետո: Այս մասին հայտնում է Daily mail-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ այդ ակցիաները պետք է տեղի ունենան հաջորդ երեքշաբթի՝ հոկտեմբերի 24-ին, Չեմպիոնների լիգայի խաղի ժամանակ, որում «կարմիր սատանաները» կմրցեն «Կոպենհագենի» հետ, ինչպես նաև հոկտեմբերի 29-ին՝ Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման ժամանակ: Մանչեսթերի ոստիկանությունն արդեն տեղեկացված է ստեղծված իրավիճակի մասին և պատրաստ է ակումբին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 8 տուրից հետո Դեն Հաագի թիմը վաստակել է 12 միավոր և այս պահին զբաղեցնում է առաջնության 10-րդ հորիզոնականը: