Սպորտ

«Ես առաջին արտասահմանցի մարզիչն եմ, ով Թուրքիայի հավաքականին դուրս բերեց Եվրո». Մոնտելա

Ընտրական խաղում Լատվիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո (4:0) Վինչենցո Մոնտելան գնահատել է Թուրքիայի հավաքականի՝ Եվրո-2024 եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու իրադարձությունը․

«Ես շատ հպարտ եմ իմ թիմի խաղով։ Մի քիչ հպարտ եմ նաև ինքս ինձով։ Ես առաջին արտասահմանցի մարզիչն եմ, ով Թուրքիայի հավաքականին դուրս բերեց Եվրո։

Հենց հիմա ես, թերևս, աշխարհի ամենաերջանիկ մարզիչն եմ», - ասել է Մոնտելան: