Սպորտ

«Այսօր ուժեղագույնը Կուրտուան է». Կասիլյասը առանձնացրել է լավագույն դարպասապահներին

«Ռեալի» նախկին դարպասապահը պատմել է, որ մեծացել է Պետեր Շմեյխելի խաղերի վրա․

«Ջանլուիջի Բուֆոնը ինձնից երեք տարով մեծ է և շուտ է սկսել խաղալ: Նա ինձ համար անձնական օրինակ էր: Իսկ հիմա ո՞վ է աշխարհի լավագույն դարպասապահը: Այսօր ուժեղագույնը Կուրտուան է, թեև այժմ վնասվածք ունի։ Հետո գալիս են Օբլակը, Տեր Շտեգենը և Կեպան։ Ոմանք քննադատում են Կեպային, բայց նա հիանալի դարպասապահ է։ Կուրտուային փոխարինելը հեշտ չէ», - ասել է Կասիլյասը։