Սպորտ

«Սա իմ մարզչական պարտությունն է»․ Պետրակով

Լատվիայի հավաքականից կրած պարտությունից հետո Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հայտարարել է, որ սա նաև իր մարզչական պարտությունն է։ 

«Լատվիային շնորհավորում եմ արժանի հաղթանակի համար։ Սա իմ մարզչական պարտությունն է, ես պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Դեռևս այսօր նախավարժանքի ժամանակ զգացի, որ տղաների տրամադրվածությունն այն չէ։ Խոսեցի նրանց հետ, սակայն դա, ամենայն հավանականությամբ, ազդեցություն չունեցավ նրանց վրա։ Ես՝ որպես մարզիչ, չկարողացա նրանց կարգի հրավիրել։

Այդպես էլ դուրս եկան խաղադաշտ՝ գուցե մտածելով, որ կկարողանան հաղթել նրանց վարպետությամբ, չստացվեց։ Լատվիան խաղաց մոտիվացված, հավաքված, խաղադաշտում պայքարեց, ինչը չարեցին մեր թիմի ֆուտբոլիստները»,- նշել է ուկրաինացի մասնագետը։