Սպորտ

«Եթե ստիպված լինեի գնալ այնտեղ, կասեի, որ միշտ երազել եմ դրա մասին». Մորատան՝ Սաուդյան Արաբիա տեղափոխության մասին

«Եթե ստիպված լինեի գնալ այնտեղ, կասեի, որ միշտ երազել եմ դրա մասին». Մորատան՝ Սաուդյան Արաբիա տեղափոխության մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան պատմել է, որ քիչ է մնացել՝ նախորդ ամռանը հեռանա մադրիդյան ակումբից․ «Ես առաջարկներ ունեի Սաուդյան Արաբիայից։ Եթե ստիպված լինեի գնալ այնտեղ, կասեի, որ միշտ երազել եմ դրա մասին, որպեսզի զայրացնեմ ինձ ատող մարդկանց:

Սկզբում շատ մոտ էի ակումբից հեռանալուց, բայց հետո զրույց ունեցա Սիմեոնեի հետ, որից հետո թիմից հեռանալն անհնար դառավ։ Շատ եմ ցանկանում տիտղոս նվաճել «Ատլետիկոյի» հետ․ անհավատալի զգացողություն է:

Այս ամառ ես երկու անգամ երկարաձգեցի պայմանագիրը․ նախ, մինչև 2026թ․, հետո՝ ևս մեկ մրցաշրջան»,- Մորատայի խոսքը մեջբերել է Marca-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Մորատան «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 9 խաղ և դարձել 7 գոլի հեղինակ: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական