Սպորտ

«Նա ինձ ասաց, որ ես նրա ծրագրերի մեջ չեմ մտնում», Վերատին՝ Էնրիկեի մասին

ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Մարկո Վերատին, ով այժմ հանդես է գալիս Քաթարի «Ալ Արաբիա» ակումբում, խոսել է փարիզցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ հարաբերությունների մասին․ «Ես խոսեցի Լուիս Էնրիկեի հետ, և նա ասաց ինձ, որ ես նրա պլանների մեջ չեմ մտնում։

Նա հիանալի մարզիչ է, ես հարգում եմ նրա որոշումը և բաց լինելը։ Նա ինձ ասաց, որ լիովին ցանկանում է փոխել թիմը։ Ես 11 տարի խաղացել եմ ՊՍԺ-ում։ Ինձ համար երբեք ոչինչ պատահական չի լինում», - Վերատիի խոսքը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն «X»-ի իր էջում։

Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ում հանդես է եկել 2012 թվականից: