Սպորտ

Ռոնալդուին սպառնում է մտրակի 100 հարված՝ Իրան այցելելու դեպքում

Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է մտրակի 100 հարվածի ենթարկվել Իրանի օրենսդրությունը խախտելու համար։ Այս մասին հայտնում է իրանական Rouydad24 պորտալը։

Նշվում է, որ ֆուտբոլիստը նման պատժի կարող է արժանանալ համացանցում տարածված տեսանյութից հետո, որտեղ հարձակվողը գրկել է հաշմանդամություն ունեցող իրանցի նկարչուհուն: 

Ըստ Իրանի քրեական օրենսգրքի՝ Ռոնալդուի գործողությունները կարող են մեկնաբանվել որպես «այլասերվածություն» չամուսնացած անձի նկատմամբ։ Ռոնալդուն կարող է մտրակի 100 հարվածի ենթարկվել, եթե կրկին այցելի Իրան։ Միջադեպի առնչությամբ հետաքննություն սկսելու մասին տեղեկություն չկա։