Գավին, հնարավոր է, վնասվածք է ստացել Իսպանիայի հավաքականի մարզման ժամանակ:
Cadena Ser-ի տեղեկություններով՝ «Բարսելոնայի» կիսապաշտպանը երեքշաբթի օրը ժամանակից շուտ հեռացել է մարզումից:
Հաղորդվում է նաև «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսի մոտ նմանատիպ խնդիրների մասին: Որոշումն այն մասին, թե արդյոք ֆուտբոլիստները կմնան հավաքականի կազմում, կկայացվի մոտ ժամանակներս։
Ավելի վաղ հավաքականից հեռացել էր «Բարսելոնայի» 16-ամյա կիսապաշտպան Լամին Յամալը, ով ազդրի վնասվածք էր ստացել Լա Լիգայի «Գրանադայի» դեմ խաղում:
Իսպանիայի հավաքականի առաջիկա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին: Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը Եվրո-2024-ի որակավորման փուլում կմրցի Շոտլանդիայի հավաքականի հետ: