Տնտեսագետները հաշվարկել են Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հնարավոր շահույթը Եվրո-2028-ից:
Ինչպես հաղորդում է Times-ը, կանխատեսումների համաձայն, Եվրո-2028-ը Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի տնտեսությանը կարող է 2,6 մլրդ ֆունտի շահույթ բերել:
Նշվում է, որ Եվրո-2028-ը կդառնա բրիտանական կղզիներում անցկացված ամենամեծ մարզական իրադարձությունը 2012 թվականին Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերից ի վեր: Մրցաշարը կլինի նաև ամենամեծ ֆուտբոլային իրադարձությունը Եվրո-1996-ից ի վեր, որը շուրջ 280․000 զբոսաշրջիկների կգրավի Մեծ Բրիտանիա: