Սպորտ

Գերմանիայում Քեյնին են միացել թիկնապահը, բժիշկը, ֆիթնեսի և ֆիզիոթերապիայի մարզիչները

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը, որպեսզի օգնի իրեն` 100 տոկոսով կենտրոնանալ ակումբի առաջադրանքների վրա, իր հետ Գերմանիա է բերել 5 հոգուց բաղկացած մասնավոր թիմ. հաղորդում է «SportBilb»-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ թիմի կազմում են թիկնապահը, ֆիթնեսի և ֆիզիոթերապիայի մասնագետները, ինչպես նաև սեփական բժիշկը: Քեյնին կմիանա նաև մասնավոր մարզիչը, հենց ընտանիքը տուն գտնի Մյունխենում:

30-ամյա հարձակվողը ցանկանում է, որքան հնարավոր է` շուտ, ինտեգրվել Մյունխենում և գերմաներենի դասեր է անցնում, որպեսզի ավելի լավ շփվի թիմակիցների հետ: Թիմում Թոմաս Մյուլերը համարվում է Քեյնի ամենամոտ կոնտակտը։ Հարձակվողն ուրախ էր, որ Մյուլերը վերադարձավ մեկնարկային կազմ «Ֆրայբուրգի» դեմ խաղում, քանի որ գնահատում է նրա հետ խաղադաշտում խաղալու հնարավորությունը:

Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել «Տոտենհեմից»` 2023 թվականի օգոստոսին: Տրանսֆերի արժեքը կազմել է 100 մլն եվրո: ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:

Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, դարձել 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: