Ղազախստանի Ակտաու քաղաքում կայացել է Ասիայի բաց առաջնությունը, որին մասնակցել է ձյուդոյի Հայաստանի մեծահասակների հավաքական թիմը՝ ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ։
73 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ավեդիսյանը, տանելով 4 հաղթանակ, գրավել է 3-րդ մրցանակային տեղը և նվաճել բրոնզե մեդալ։