Սպորտ

«Միասնական լինելու ժամանակն է»․ Վարազդատ Հարոյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը Լատվիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ հանդես է եկել կոչով։ 

«Հայեր ջան, մեզ մնացել է երեք կարևոր խաղ, որոնցից առաջինը Լատվիայում է։ Հիմա միասնական լինելու ժամանակն է։ Հոկտեմբերի 12-ին Ռիգայում եղեք մեր կողքին։ Առաջ դեպի հաղթանակ»,- ասել է Հարոյանը։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 10-ին կմեկնի Ռիգա, որտեղ հոկտեմբերի 12-ին ուժերը կչափի Լատվիայի ընտրանու հետ: Հ

ոկտեմբերի 14-ին մեր թիմը կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա: Հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» մարզադաշտում երկու թիմերն ընկերական հադիպում կանցկացնեն: