Սպորտ

Մհեր Օհանյանը հռչակվել է սամբոյի պատանիների աշխարհի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով Ադրբեջանի ներկայացուցչին

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում՝ մասնակցությամբ 26 պետության մարզիկների, մեկնարկել է 2023թ. սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը։ Հայ մարզիկներից մրցապայքարի մեջ են մտել հինգը։

Պատանիների 53 կգ քաշային Ալիկ Մեքինյանը պարտվել է առաջին գոտեմարտում և դուրս մնացել հետագա պայքարից։ Պարտություններ են կրել նաև երիտասարդների 58 և 79 քաշային կարգերում, համապատասխանաբար՝ Մարտին Մանուկյանը և Մհեր Խաչատրյանը։

Հաջող ելույթներ է ունեցել պատանիների 98 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, որը վիճակահանության արդյունքում բաց է թողել առաջին գոտեմարտը, ապա հաղթելով նիդերլանադացի և ղազախ մրցակիցներին՝ հասավ եզրափակիչ։ Լարված գոտեմարտում Արսենը 3։1 պարտվել է FIAS-1 թիմը ներկայացնող ռուսաստանցի Վալերի Գերասիմենկոյին և բավարավել արծաթե մեդալով։

Գերազանց է հանդես եկել և ոսկե մեդալ նվաճել պատանիների 71 կգ քաշային Մհեր Օհանյանը։ 8։0 հաշվով հաղթանակ ֆրանսիացու, 4։1՝ ռուսաստանցու, 8։0 ղազախի և եզրափակչում 3։1՝ ադրբեջանցու նկատմամբ։ Այսօր պայքարի կելնեն մեր մարզիկներից ևս վեցը։