Շվեդական լեգենդար հարձակվող Զլատան Իբրահիմովիչը լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում նշել է, որ ինքը պատմության ամենակատարյալ ֆուտբոլիստն է․
«Զուտ հմտություններով, առանց գավաթների և պարգևների, կարծում եմ, որ ես լավագույնն եմ: Առանց կատակի․ ես երբևէ եղած ամենակատարյալ ֆուտբոլիստն եմ։
Ես չեմ նվաճել «Ոսկե գնդակ» կամ չեմպիոնների լիգան։ Եթե այս բաները կարևոր են, ապա ես, հավանաբար, այս ցուցակում չեմ: Ես բախտ եմ ունեցել նվաճել 34 գավաթ, մի քանի անհատական մրցանակ, քանի որ դրանք բխում են թիմային նվաճումներից:
Բայց եթե խոսում ենք զուտ անհատական հմտությունների մասին, ապա, 100%, առանց կատակի, ես լավագույնն եմ», - ասել է «Յուվենտուսի», «Ինտերի», «Միլանի», ՊՍԺ-ի, «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողը՝ Պիրս Մորգանին տված հարցազրույցում: