Սպորտ

«Եթե նայեք նրա ունեցած պահերին ու խփած գոլերին, կհասկանաք, որ նա նույն մակարդակի վրա է». Գվարդիոլա

«Եթե նայեք նրա ունեցած պահերին ու խփած գոլերին, կհասկանաք, որ նա նույն մակարդակի վրա է». Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արձագանքել է թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդի հասցեին հնչող քննադատություններին․

«Նա շատ պահեր է ստեղծում, որոնցից հետո կարելի է գոլեր խփել։ Հինգ պաշտպանի դեմ տուգանային հրապարակում ավելի դժվար է խաղալ ոչ միայն Հալանդի, այլև աշխարհի ցանկացած խաղացողի համար:

Եթե նայեք նրա ունեցած պահերին ու խփած գոլերին, կհասկանաք, որ նա նույն մակարդակի վրա է, ինչ նախորդ մրցաշրջանում»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է Goal-ը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական