Սպորտ

Դեմբելեի անարդյունավետության շարքը շարունակվում է

Ուսման Դեմբելեն անհաջող է սկսել մրցաշրջանը ՊՍԺ տեղափոխվելուց հետո:

Երեկ 26-ամյա վինգերն մասնակցել է «Նյուքասլի» և ՊՍԺ-ի միջև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղին (4:1), սակայն աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով:

ՊՍԺ-ի 10–րդ համարը տեղափոխությունից հետո 600 րոպե է անցկացրել խաղադաշտում՝ 8 խաղում չհեղինակելով ոչ մի գնդակ: Ֆուտբոլիստը միայն մեկ արդյունավետ փոխանցում է կատարել «Մարսելի» դեմ «Լիգա 1»-ի 6-րդ տուրի խաղում:

Հիշեցնենք, որ Դեմբելեն ամռանն է «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ՝ 50,4 միլիոն եվրոյի դիմաց: