«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ձախ ոտնաթաթի վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել անորոշ ժամանակով․ հայտնում են կատալոնական ակումբից:
Հիշեցնենք, որ 35-ամյա լեհը վնասվածք էր ստացել չեմպիոնների լիգայի՝ «Պորտուի» հետ խաղում։ 36-րդ րոպեին Լևանդովսկին վնասվածքի պատճառով լքել էր խաղադաշտը: Նրա փոխարեն խաղադաշտ էր դուրս եկել Ֆերան Տորեսը, որն էլ դարձել էր հաղթական գոլի հեղինակ։