Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում «Բարսելոնան» արտագնա հաղթանակ է տարել «Պորտուի» նկատմամբ 1-0 հաշվով։ Առաջին խաղակեսի վերջնամասում Ֆերան Տորեսն առաջ է մղել կատալոնյան թիմին, որը եղել է հանդիպման միակ գրանցված գնդակը։
H խմբի մյուս խաղում Դոնեցկի «Շախտյորը» գոլառատ խաղում հաղթել է «Անտվերպենին»՝ 3-2 հաշվով։
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 6 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը, «Պորտուն» 3 միավորով 2-րդն է, «Շախտյորը»՝ երրորդը։ «Անտվերպենը» միավորներ չի վաստակել։