Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում «Նյուքասլը» սեփական հարկի տակ հաղթել է ՊՍԺ-ին 4-1 հաշվով։
«Նյուքասլի» կազմում գոլի հեղինակներ են դարձել Միգել Ալմիրոնը, Դեն Բիրնը, Շոն Լոնգստաֆը, Ֆաբիան Շերը։ ՊՍԺ-ի կազմում միակ գոլի հեղնակն է դարձել Լուկա Հերնանդեսը։
Խմբի մյուս խաղում «Միլանը» Դորտմունդում ոչ-ոքի է խաղացել «Բորուսիայի» հետ։ Խաղում դարպասի գրավում չի արձանագրվել։
Այս հանդիպումներից հետո «Նյուքասլը» 4 միավորով գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը, ՊՍԺ-ն 3 միավորով երկրորդն է: