Սպորտ

«Ինտերը» տանը հաղթում է «Բենֆիկային»

Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Ինտերը» D խմբի շրջանակում Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցել է «Բենֆիկայի» դեմ։ Հանդիպումն ավարտվել է «Ինտերի» նվազագույն հաշվով՝ 1-0, հաղթանակով։ Միլանյան թիմի կազմում միակ գոլը հեղինակել է Մարկուս Թյուրամը 62-րդ րոպեին:

Հենրիխ Մխիթարյանը տանտերերի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Այս հաղթանակից հետո «Ինտերը» «Ռեալ Սոսիեդադի» հետ 4 միավորով բաժանում է 1-ից երկրորդ տեղերը։