Ինչպես հաղորդում է Diario Sport-ը, կատալոնական ակումբի 2024 թվականի տրանսֆերային նպատակներից մեկը «Կորինտիանսի» հենակետային կիսապաշտպան Գաբրիել Մոսկարդոն է: «Բարսայում» կարծում են, որ 18-ամյա կիսապաշտպանի խաղաոճը շատ է համապատասխանում թիմին։
«Բլաուգրանայի» մարզական տնօրեն Դեկուն արդեն կապ է հաստատել բրազիլական ակումբի հետ և հայտնել ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության մասին:
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մոսկարդոյին ցանկանում էր գնել «Չելսին»։ Անգլիական ակումբը կիսապաշտպանի համար «Կորինտիանսին» առաջարկել է 21+4 միլիոն եվրո, սակայն բրազիլացիները պահանջել են 30 միլիոն եվրո, և գործարքը խափանվել էր:
«Կորինտիանսի» հիմնական թիմի կազմում Գաբրիելն անցկացրել է 15 հանդիպում՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով և ստանալով 6 դեղին քարտ: