Daily Mail-ը հաղորդում է, որ Ուելսի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավարությունը կապ է հաստատել ՈւԵՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հետ՝ Երևանում նախատեսված հանդիպման անվտանգության վերաբերյալ:
Ուելսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը մշտական կապի մեջ է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության և ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղյան հակամարտության սրման պատճառով խաղը Երևանում անվտանգ անցկացնելու համար:
Ուելսի հավաքականը նոյեմբերի 18-ին Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի հետ արտագնա հանդիպում կանցկացնի Երևանում: Այս հանդիպումը մրցաշարային առումով շատ կարևոր է երկու թիմերի համար։
Ինչպես նշում Է Daily Mail-ը, Ուելսում մտավախություն ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարող է խանգարել Երևանում կայանալիք խաղի անցկացմանը: Սակայն Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն և ՈւԵՖԱ-ն ուշադիր հետևում են իրավիճակին և դեռևս մտադիր չեն հանդիպումը տեղափոխել Երևանից: Նշվում է, որ ուելսցիները ևս ակնկալում են խաղալ հենց Երևանում։